Միացյալ Նահանգների կողմից Իրանի հետ կնքված հուշագրի խախտումը ցույց է տալիս փաստաթղթի վրա ԱՄՆ նախագահի ստորագրության անհուսալիությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Իրանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերջին խախտումը Միացյալ Նահանգների կողմից կրկին բոլորին ապացուցեց, թե որքան անարժեք և անվավեր է ԱՄՆ նախագահի ստորագրությունը, ինչպես նաև հաստատեց, որ սպառնալքիը, ահաբեկումը և բարբարոսությունը ամերիկյան գաղափարախոսության և քաղաքականության անբաժանելի մասն են կազմում», - գրել է Խամենեին իր ուղերձում, որը հրապարակվել է Իրանի առաջնորդի Telegram ալիքում։
Իրանի առաջնորդի խոսքով, Իրանը և «դիմադրության առանցքը» (Իրանի դաշնակիցները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դիմակայության մեջ) «անմոռանալի դաս» են պատրաստել Վաշինգտոնի համար, որը ձգտում է պատերազմ սկսել Թեհրանի դեմ և դրա համար կկրի ավելի մեծ գին։










