Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Կառնուտ-Ախուրյան ավտոճանապարհին բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 39-ամյա Վաղինակ Խ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և 25-ամյա Ազատ Ե․-ի վարած «JCB» մակնիշի տրակտորը։
Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված «BMW»-ի ուղևորի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։










