Սպանություն՝ Նոր-Նորքում․ մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ սպանելով նրան. Armlur.am


Սպանություն՝ Նոր-Նորքում․ մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ սպանելով նրան. Armlur.am
Նոյեմբեր 28 23:30 2025

Armlur.am-ի տեղեկություններով՝  2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում սպանություն է եղել:

Մի խումբ տղաներ վիճաբանել են, միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին, հակառակ կողմի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։

Նրանք այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, մինչև ստացած վնասվածքներից մահացել է։

Լրատվամիջոցը տեղեկությունը փորձել է  պարզել Քննչական կոմիտեից, որտեղից պաշտոնապես հայտնել են.

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության, սպանության և սպանության փորձի հատկանիշներով: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։