ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր ու դրական գնահատականի, հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Այս նախաձեռնությունը անչափ կարեւոր է ու փաստում է, որ ԱՄՆ թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցության շարքերում կան գործիչներ, որոնք դատապարտում են Բաքվի այս հակահումանիստական գործողությունը։
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը»,- նշել է Շարմազանովը։










