Ե՛վ հանրության, և՛ բոլորի մոտ անազնվության և սրբապղծության այդ նստվածքը չի կարող վերանալ մինչև, որ դրան հստակ արձագանք ու պատասխան չլինի. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Սրբազաների հետ հանդիպմանն ու առաջիկա անելիքներին։
Ավանեսյանը նշեց, որ իրենք շարունակելու են կիրակի օրերը գնալ պատարագի։
«Եկեղեցու հիմքերը խարխլող նման արատավոր երևույթներն են, որ վնասում են եկեղեցուն»,– ասաց նա։
Դիտարկմանը, Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականների մեջ կային այնպիսիք, որոնց մասին ևս կան տեղեկություններ, որ կուսակրոնության ուխտը խախտել են, և ստացվում է, որ Փաշինյանը մի մեղք գործածով մյուսին է փորձում հեռացնել եկեղեցուց, նախարարն ասաց. «Հանրային ճնշումները բոլորի նկատմամբ միատեսակ պետք է լինեն, պահանջները միատեսակ պետք է լինեն։ Եթե դուք ունեք նման փաստեր, դուք էլ բարձրաձայնեք։ Այստեղ որևէ տարբերակ չի կարող լինել, եթե մարդը խախտում է եկեղեցու կանոնները, ուրեմն պիտի դրան արձագանք լինի, անկախ նրանից՝ ով է նա»։
Ավանեսյանն ասաց, որ վարչապետն իր պահանջները կատարվելու համար որևէ ժամկետ չի նշել. «Սա կարծում եմ՝ շատ առողջացնող պրոցես է։ Որևէ պառակման չկա, ժողովրդի հանրային արձանաքը հստակ ցույց է տալիս, որ մեր եկեղեցին նորոգման կարիք ունի»։










