Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան


Հնարավոր է՝ զոհերի թվերը էլի փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած. Ալեն Սիմոնյան
Նոյեմբեր 28 17:42 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանում է, որ երբ ինքը հրապարակում է 44-օրյա պատերազմի զոհերի թիվ, լրագրողները նրան հարցումներ են ուղարկում, սակայն նախկին գործիչներից այդ մասին երբևէ չեն հարցնում։

«Այդ թվերը վերցրված են ՔԿ-ից։ Ինչ-որ մարդիկ փորձում են այդ թվի հետ վիճել։ Ես գիտեմ, որ այդ մարդիկ, հայ մարդու ցավն օգտագործելով, իրենց քաղաքական հարցերն են ուզում լուծել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ վարչապետն ԱԺ-ում նույնպես խոսել է այդ թվերից՝ մի փոքր տարբերությամբ. «Տարբերությունը 1200 երեխա չի եղել։ Հնարավոր է՝ էլի թվերը փոխվեն, քանի որ ունենք 191 անհայտ կորած։ Տա Աստված, որ բոլորն էլ ինչ-որ հրաշքով, ինչ-որ տեղից հետ վերադառնան»։

 Հարցին՝ ինչո՞ւ զոհվածների անունները չեն հրապարակում, Ալեն Սիմոնյանը նշեց, որ դրանք անձնական տվյալներ են։