Արգիշտի Քյարամյանին հարցրե՞լ եք՝ Կոտայքի թեմի առաջնորդը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը. լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին


Արգիշտի Քյարամյանին հարցրե՞լ եք՝ Կոտայքի թեմի առաջնորդը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը. լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
Նոյեմբեր 28 16:58 2025

Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ հարցրել են իրենց նախկին գործընկեր Արգիշտի Քյարամյանին՝ արդյո՞ք Կոտայքի թեմի առաջնորդը խախտել է կուսակրոնության ուխտը։

«Ես իմ նախկին գործընկերների վերաբերյալ նման մեկնաբանություն չեմ կարող տալ։ Դուք պարոն Քյարամյանի հետ կապնվեք ու իր հետ խոսեք։ Ճի՞շտ եք համարում այն մարդու ընտանիքի հետ կապված մեկնաբանություն տամ, ով հիմա այստեղ չէ, նույնիսկ պաշտոնյա էլ չի»,-հավելեց նա։