Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում, դա ինձ համար անքննելի հարց է. Ալեն Սիմոնյանը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին


Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում, դա ինձ համար անքննելի հարց է. Ալեն Սիմոնյանը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին
Նոյեմբեր 28 16:20 2025

Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում, դա ինձ համար անքննելի հարց է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք օվշորների մեջ մեղադրվող Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պետք է նորոգի եկեղեցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Թե՛ ինքը ինչ մասնակցություն կունենա եկեղեցու նորոգմանը, թե՛ ձեր նշած փաստերն ինչ հետևանք կունենան, ես որևէ բան չեմ բացառում։ Ի՞նչ եք առաջարկում, մարդը եկեղեցում գործող հոգևորական է և ամենաազդեցիկներից մեկն է։ Կարող եմ ասել, որ քաղաքական առումով պարոն Կճոյանի հետ մենք որևէ քաղաքական բանավեճերի մեջ չենք, ինքը գործող հոգևորական է, իր կարծիքն է հայտնել, ինչպես մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր և մնացածի գործողությունները և հաջողություն եմ մաղթում»,-հավելեց նա։

Սիմոնյանը շեշտեց՝ այն կարծիքին չէ, որ նման մարդը կարող է կաթողիկոս լինել։