Երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։
Հայտարարության տեքստում նշված են անուններ, սակայն նրանց ստորագրությունները բացակայում են։ Բացակայում էր, օրինակ, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ստորագրությունը, նա, սակայն, երեկ հայտարարությունը ստորագրած Սրբազանների հետ միասին հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սրբազան Հորից հետաքրքրվեցինք՝ ստացվո՞ւմ է՝ եթե գնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ հանդիպման, ուրեմն ստորագրո՞ւմ է այդ հայտարարության տակ ու պահանջում, որ Արշակ Սրբազանը հեռանա՞։
«Եթե ստորագրած լինեի՝ կստորագրեի, վարչապետը կանչել էր հանդիպման՝ գնացի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամ Սրբազանը։
Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի Աբրահամ Սրբազանը՝ պե՞տք է Արշակ Սրբազանը հեռանա Մայր Աթոռից՝ Վայոց ձորի թեմի առաջնորդն ասաց, որ նախընտրում է իր դիրքորոշումը լրատվամիջոցներով չարտահայտել։
Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների առջև կոմպրոմանտեր են դրվել, Աբրահամ Սրբազանը նշեց, որ ամեն տեսակ լուրեր տարածում են այս օրերին։
«Ի՞նչ կարող եմ անել»,- հավելեց Սրբազան Հայրը։










