Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում, լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները, հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,-հավելեց Թորոսյանը։










