Սկանդալ Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թ.95 միջնակարգ դպրոցում. բերան են ենթարկվել փոխգնդապետն ու նրա եղբայրը


Սկանդալ Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թ.95 միջնակարգ դպրոցում. բերան են ենթարկվել փոխգնդապետն ու նրա եղբայրը
Նոյեմբեր 28 12:29 2025

Նոյեմբերի 20-ին սկանդալային դեպք էր տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է նշված դպրոց, բարձրացել 2-րդ հարկ, ապա մտել 8 «Բ» դասարան, ու դասի ժամանակ խաթարել է դպրոցի բնականոն աշխատանքը: Ժամանել են ոստիկանության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և դպրոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով Նուբարաշենի ոստիկանները ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել 2 քաղաքացու:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք են՝ Նուբարաշենի բնակիչներ 41-ամյա Մելիք Գ.-ն և 39-ամյա Սերյոժա Գ.-ն:

«Գ. Շամշյանի տեղեկություններով, Մելիք Գ.-ն եղել է դպրոցի ներսում և մոտ 5-10 րոպե գոռգոռացել է ուսուցիչների և աշակերտների վրա, ասելով, թե դուք էդքան կա՞ք, որ իմ տղային ծեծեք, իսկ երբ օպերատիվորեն ժամանած Նուբարաշենի ոստիկանները նրան դպրոցի ներսում բռնել ու տեղափոխելիս են եղել ոստիկանութուն, բակում կանգնած Սերյոժա Գ.-ն, տեսնելով, թե ինչպես են եղբորը ոստիկանները տեղափոխում, դպրոցի բակում սկսել է խախտել հասարակական կարգը, ծնողների և աշակերտների ներկայությամբ հնչեցրել է վերացական հայհոյանքներ, ապա փորձել է խոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը, ինչից հետո նրան նույնպես խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ոստիկանները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նուբարաշենի բաժին: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մելիք Գ.-ն կոչումով փոխգնդապետ է և աշխատում է ՀՀ ուժային կառույցներից մեկի բաժիններից մեկում՝ որպես պետ»,- գրել է կայքը։

Ավելի վաղ կայքը  հայտնել էր, որ  նոյեմբերի 20-ին վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Նուբարաշենի թիվ 95 դպրոցի 8 «Բ» դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «Քթոսկրի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության էր տեղափոխվել մի տղա։

Ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները պարզել էին, որ բուժօգնության տեղափոխվածը 13-ամյա Գ․-ն է, ինչպես նաև պարզվել էր, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8 «Բ» դասարանում աշակերտներ՝ Գ.-ի, Երևանի բնակիչներ 13-ամյա Ս․-ի, 13-ամյա Մ․-ի և 13-ամյա Մ․-ի միջև առաջացել էր վիճաբանություն, որի ժամանակ Ս․-ն բռունցքով հարվածել էր Գ․-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննքերի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։