«Ինձ համար Էդգարից հետո ամենածանր բանն էր, որ ունեցել եմ, որովհետև այն, ինչ երեխայիդ է վերաբերվում ամենածանրն է: Համոյին շատ սիրել ենք և սիրում ենք, մինչև հիմա ինքը աշխատում է մեր թատրոնում:
Ինքը իմ սրտում տեղ ունի, երբ մարդ քո սրտի մեջ տեղ ունի, չգիտեմ ինչ պիտի լինի, որ էլ տեղ չունենա: Գուցե ես հիմա հիմար բաներ եմ ասում, բայց ես չեմ պատկերացնում:
Ես մահվան չափ ծանր եմ դա տարել, հետո ներսիս ձայնն ինձ ասաց՝ բայց իր փորձառությունը քո փորձառությունը չի և ինքը որոշումները ինքնուրույն պիտի կայացնի, և չեմ կարող թելադրել ու կոնտրոլ անել»,-Tert.am Life-ի «No Ֆիլտր» հաղորդման շրջանակներում առաջին անգամ՝ խոսելով դստեր ամուսնալուծության մասին, անկեղծացել է դերասանուհի Աննա Էլբակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










