Երբ թափ կտան պաշտոնն ու իշխանությունը, տակը ոչինչ չի մնա․ Աբրահամյան


Երբ թափ կտան պաշտոնն ու իշխանությունը, տակը ոչինչ չի մնա․ Աբրահամյան
Հոկտեմբեր 10 10:06 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

««Սրբազան պայքարի» գործով դատավարությանը մեր գործընկեր Արթուր Սարգսյանը կյանքի դասեր էր տալիս մարդկային արժանապատվության, պարզ ճշմարտությունների և բանականության վերաբերյալ, որի կարիքը դահլիճում նստածներից ոմանք ակնհայտորեն ունեին:

Դատավարություններից, փաշինյանական իրականությունից դուրս կա կյանք, որտեղ բոլորը պետք է պատասխան տան իրենց քայլերի համար:

Այսօրվա մղձավանջն ավարտվելու է և իրենց նիկոլական քաղաքականությունում ամուր տեղավորվածները մի օր առերեսվելու են իրականության հետ:

Ու շատերի պարագայում, երբ թափ կտան պաշտոնն ու իշխանությունը, տակը ոչինչ չի մնա, որովհետև փաշինյանական իշխանությունը խժռում է իր «գաղափարախոսության» տակ ծվարածների կյանքն ու ապագան»: