Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին


Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
Օգոստոս 1 12:42 2026

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել Ծաղկաձորում։ 

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը խոսել է հավաքի կարևորության մասին:

«Շուրջ 24 տարի մեր ֆեդերացիայի մարզիկներն ամառային ու ձմեռային հավաքներ են անցկացնում Ծաղկաձորում: Ծաղկաձորի աշխարահագրական դիրքը նպաստում է, որ մարզիկներն այնտեղ մարզվելուց հետո ավելի լավ են հանդես գալիս մրցաշարերում: Հավաքին մասնակցել է շուրջ 150 մարզիկ Երևանից ու մարզերից: Հավաքի ընթացքում մեր մարզիչներն իրենց փորձը փոխանցել են մարզիկներին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները կմասնակցեն Անապայում սեպտեմբերի 13-17-ին կայանալիք «Համառուսական երիտասարդական մարտարվեստների փառատոնին», որն այս տարի կանցկացվի 18-րդ անգամ: Հայաստանի թիմը երրորդ տարին անընդմեջ հանդես կգա այդ մրցաշարում, որին մասնակցում են նաև Ռուսաստանի տարբեր շրջանների ուժեղագույն մարզիկները: