«Վերջին շրջանում իշխանության տարվբեր ներկայացուցիչներ խոսում են, որ արցախցիների հետ վերադարձը չլինեղ բան է, որ Արցախի հարցը փակված է։ Մենք դեմ ենք դրան»,- կառավարության շենքի դիմաց ընացող ակցիայի ժամանակ հայտարարեց արցախցի մի տղամարդ։
Հեռակա դիմելով իշխանություններին՝ նա ասաց. «Դուք իրավունք չունեք արցախահայության մասին խոսելու։ Արցախահայությանը մնացել է միայն մի իրավունք։ Արցախահայությունից խլել եք ամեն ինչ, խլել եք հայրենիքը, արցախահայությունից խլել եք իերնց զավակներին։ Այսօր նրանց իրավունքները ոտնահարում եք արդեն։ Ոչ մեկ իրավունք չունի արցախահայության տեղը որոշելու։ Ով արցախահայության վերադարձի իրավունքը կասկածի տակ է դնում, հայ ժողովրդի առաջին թշնամին է»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Նա ընդգծեց՝ Արցախը եղել է, կա ու կլինի հայկական։
«Այսօր, վաղը մենք գուցե այդ հնարավարությունը չունենք, բայց դա ոչ մեկին իրավունք չունի կասկածի տակ դնելու արցախցիների վերադարձի իրավունքը։ Բանավեճի եք հրավիրում տարբեր ղեկավարների տարբեր հարթակներում, մենք էլ ձեզ ենք բանավեճի հրավիրում, եկեք այստեղ, մեր հարցերին պատասխան տվեք։ Չեք կարող պատասխանել ու չեք էլգա»,-ասաց նա։