Ալիևն առաջ է քաշում նախապայմաններ, որոնք բացարձակապես անիրականանալի են։ Այս մասին հայտնում են «ՀայաՔվե»-ից։
«Դա ցույց է տալիս, որ նա շահագրգռված չէ խաղաղության հարցում: Անկհայտ է, որ այս ընթացքում սահմանադրական փոփոխությունների մասին բոլոր խոսակցությունները Փաշինյանը փորձում էր քողարկել:
Հիմա արդեն բացահայտվել է, որ դա Ալիևի հերթական պարտադրանք է: Թշնամի պետության առաջնորդն անթաքույց խոսում է այդ մասին` դա ներկայացնելով որպես «խաղաղության պայմանագիր» կնքելու նախապայման:
Ակնհայտ է, որ եթե նույնիսկ Հայաստանում Սահմանադրություն փոխվի, Ալիևը դարձյալ չի կնքի այդ պայմանագիրը` նոր նախապայմաններ առաջ քաշելով: Այս փուլում, սակայն, նախապայմանը նոր Սահմանադրության ընդունումն է»։