Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը ազատվել է պաշտոնից, նոր մարզպետ է նշանակվել Վահագն Արսենյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Արսենյանը կնշանակվի Վայոց ձորի մարզպետ
Հարցը ներառված է կառավարության նիստի օրակարգում: Մեկ այլ նախագծով Կոլյա Միքայելյանը կազատվի մարզպետի պաշտոնից: Նշենք, որ Արսենյանը Ջերմուկի համայնքապետն է, ինչպես նաև «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է: