«Այնուամենայնիվ, կյանքն ունի իր տրամաբանությունն ու իր կանոնները։ Իդեալի ձգտումն ինչո՞վ է վտանգավոր։Այն որ այդ ճանապարհին շատ արագ և երբեմն շատ մեծ է հավանականությունը, որ վրա է հասնում հիասթափությունը և հուսահատությունը»,-Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով կոմիտեում հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանը և նշելով, որ այն պրոբլեմ է այդ ամենից վերադառնալը շատ ավելի ջանք և եներգիա է խլում։
«Իդեալի և հիասթափությունն 360° շրջանի է նման, որտեղ 0-ն և 360°-ը շատ մոտ են իրար և էնտեղից էնտեղ շատ արագ ենք անցում կատարում»,-ասաց Փաշինյանը։
Հայտնելով, որ բոլորը մարդ են և սխալական են՝ Փաշինյանը շարունակեց.«Բայց պետական ծառայության մեջ, հանրության, քաղաքացու մոտ պետք է լինեն ինչ-որ արգելակներ, որ, այնուամենայնիվ, մի բան կա, գիծ կա, որ անհնարա է, ոչ մի պարագայում հնարավոր չէ անցնել»։
Նա հայտարարեց, թե առանց խիզախության հնարավոր չէ լինել քննիչ։
Անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը և համոզմունք հայտնելով, որ քննության արդյունքում ոչ մի հարց բաց չի մնա՝ Փաշինյանը հարցրեց, թե ինչն այնպես չեն արել, որտեղ է եղել բացթողումը։
«Ընդհանրապես Հայաստանում հանցավորության մակարդակը լուրջ խնդիր է, առավել ևս՝ բռնությամբ կատարվածը։ Ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ կրակել են իր վրա»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ պետական դավաճանության բազմաթիվ դեպքեր կան, որոնց մասին ընդունված չէ խոսելը։
«Ինչքանով ենքն ավանսով հերոս համարում բոլորին, հետո պարզվում է, որ, վայ, մի դավաճան բացահայտվեց, վայ, երկրորդը բացահայտվեց, վայ՝ երրորդը, վայ՝ չորրորդը... Ընդորում ես սա օրինակ չեմ ասում, որովհետև վերջին տարիներին մենք տասնյակ դեպքեր ունենք, որ չես կարողանում առերեսվես այդ խնդրի հետ»,-հայտարարեց Փաշինյանը։