ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը 4 օր առաջ խուզարկել է Մերձավան համայնքի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի տունը։ Խուզարկությունը սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության քրեական գործի շրջանակներում Է։
«Այս տեղեկատվությունը փորձեցինք անձամբ պարզել Մհեր Ախտոյանի եղբորից՝ Փարաքարի ՔՊ ավագանու անդամ Դավիթ Ախտոյանից։ Նա հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իրավապահ մարմինները, օրենքով սահմանված կարգով, ծանուցել են իրեն և իր ներկայությամբ հայրական տունը խուզարկվել է։
ՔՊ-ական ավագանու անդամը հավելեց, որ որևէ բան չեն հայտնաբերել և այլ տեղեկություն չի կարող տալ, քանի որ նախաքննությունն ընթացքի մեջ է։
Քիչ առաջ տեղեկացվեց, որ Մերձավանում խուզարկությունները նախաքննական մարմնի կողմից շարունակվում են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին սպանվել է Փարաքար համայնքի ընտրված ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Այս պահին կա կալանավորված 2 անձ։ Իրավապահները պնդում են, որ սպանությունը բացահայտված է, սակայն Վալոդյա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ»,- գրել է լրատվամիջոցը։
Տեսանյութն` այստեղ