ՔՊ-ականը շտկել է իր ուղղագրական սխալը


ՔՊ-ականը շտկել է իր ուղղագրական սխալը
Հոկտեմբեր 8 12:24 2025

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը, ով, չունենալով բարձրագույն կրթություն, ընտրվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերջապես շտկել է իր ուղղագրական սխալը։

ՔՊ-ականը, ով ԱԺ ամբիոնից հայտարարել էր՝ ո՞վ է ասել, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն, Facebook-ի իր էջի նկարագրությունում «արհամարհել» բառն առանց «հ»-ի էր գրել։

Օրեր շարունակ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներից հետո միայն ՔՊ-ականը որոշեց «արհամարհել» բառը ճիշտ գրել։