Մերձավանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել և հարցաքննվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել, քննիչը նրան հարցաքննել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնել են ՔԿ-ից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արծրուն Գալստյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրա վնասվածքները, ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, ոտքերի հատվածում են, և կյանքին վտանգ չի սպառնում։