Նարեկ Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)


Նարեկ Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)
Օգոստոս 3 18:43 2026

Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ սեփական աշխատավարձից և պարգևավճարներից հրաժարվելու մասին հայտարարությանը։ 

 

«Չկա նման մեխանիզմ, և պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ պատգամավորը կարող է ստանալ գումարը և այն փոխանցել այլ անձի, ինչն արդեն իր անձնական գործն է։

 

Ռուբինյանն ասաց, թե, ի տարբերություն ոմանց, ինքն ու իր խմբակցության անդամները եկամտի այլ միջոցներ չունեն։ 

 

«Մենք՝ մեր խմբակցության պատգամավորներս, չունենք եկամտի այլ աղբյուր։ Համենայն դեպս, օրինակ՝ ես չունեմ եկամտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է, և, ցավոք, չեմ կարող հրաժարվել աշխատավարձից»,- նշեց Ռուբինյանը՝ հումորով հավելելով, որ եթե հարուստ լիներ, միգուցե կարողանար նման քայլի դիմել։