Փաշինյանի՝ Մոսկվա այցին զուգահեռ, Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ)


Փաշինյանի՝ Մոսկվա այցին զուգահեռ, Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ)
Սեպտեմբեր 25 15:25 2025

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել:

 

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Հայ Առաքելական Եկեղեցու ձերբակալված արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին։ Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:

Պաստառների վրա գրված էր՝ «Նիկոլը դավաճան է», «Ձեռքերդ հեռու ազգի սրբավայրից», «Եկեղեցին և ժողովուրդը միասնական են»։

 

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: