Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է, Միքայել Սրբազանը հաղթելու է. Արմեն Աշոտյան


Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է, Միքայել Սրբազանը հաղթելու է. Արմեն Աշոտյան
Սեպտեմբեր 25 11:46 2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոստովանել է՝ չի կիսել Միքայել Սրբազանի մի շարք քաղաքական գնահատականներ, բայց ընդունել է նրան որպես բարձրորակ ինտելեկտուալ և բացառիկ հոգևորականի։

 

«Վստահ եմ, որ իր անխուսափելի ազատարձակումից հետո ևս մեր տարաձայնությունները պահպանվելու են։

 

Պլատոնը իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է՝

 

Միքայել Սրբազանն անմեղ է:

 

Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է։

 

Միքայել Սրբազանը հաղթելու է։

 

Ազատություն իրեն և բոլոր հայ քաղբանտարկյալներին՝ Երևանում և Բաքվում»,- նշել է Աշոտյանը։