Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից կազմակերպված Տրանսատլանտյան ընթրիքին:
Ւնչպես երևում է Ադրբեջանի ԱԳ նախարարության X սոցիալական ցանցում հրապարակված կադրերից, Միրզոյանն ու Բայրամովը Ռուբիոյի մասնակցությամբ շփվել են միմյանց հետ։
Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդիպման վերաբերյալ դեռ հաղորդագրություն չի հրապարակել։










