Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանը գրել է․
«Վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացը նոր փուլ է մտնում։ Այսօր այդ գործընթացը նախաձեռնած Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը օրեր առաջ, հայտարարեց սեպտեմբերի ընթացքում խորհրդարանական լսումներ անցկացնելու մտադրության մասին։ Հավանաբար լսումները կանցկացվեն այդ հայտարարության քննարկման օրակարգով։
Պետք է մեկտեղել բոլոր ուժերը` այդ գաղափարը կյանքի կոչելու համար։
Հ.Գ. Ներկա պահին Ազգային ժողովի 107 պատգամավորներից վարչապետին չեն ցանկանում անվստահություն հայտնել 99-ը, որոնցից 69-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ են, 28-ը` «Հայաստան» խմբակցության անդամ, 2-ն էլ՝ խմբակցություններից դուրս։
Հուսանք՝ առաջիկա օրերին այդ թվերի հարաբերակցությունը կփոխվի»։