Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ «Հայրենիք» կուսակցությունը համայնքապետի թեկնածու է առաջադրել բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։
«Վստահ եմ՝ պարոն Մանուկյանը հենց այն անձն է, ով կարող է ստանձնել մեր հոգևոր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը և իր աշխատասիրությամբ ու նվիրումով նոր շունչ տալ Էջմիածնի և հարակից գյուղերի զարգացմանը։ Միասին մենք հաղթանակ կկերտենք նախ Վաղարշապատում, ապա նաև ամբողջ Հայաստանում։ Ի գործ, սիրելի թիմակիցներ։ Աստծով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, որ «Հայրենիք»-ը հանրապետության բոլոր համայնքներում բացում է նոր գրասենյակներ, ինչն ինքնանպատակ չէ։
«Շփվել ժողովրդի հետ, հասկանալ, թե ինչ խնդիրներ կան մեր ժողովրդի մոտ և այդ խնդիրներին տալ լուծումներ»,-Վաղարշապատում կուսակիցների, համակիրների հետ հանդիպմանն ասել է նա։