Ռուսաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ. Զախարովա


Ռուսաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ. Զախարովա
Սեպտեմբեր 12 16:37 2025

Ռուսաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ. ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»։

 

«Վերջնական պատկերացում չկա, թե ինչպես է գործնականում աշխատելու այս երթուղին, մանրամասներին ծանոթանալուց հետո մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ՝ Հայաստանն ընդգրկված է ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում, Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը, ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն տեղանքում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին», – նշել է Զախարովան:

 

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ պահպանում են արդիականությունը: