Հայաստանը չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին


Հայաստանը չի մասնակցում «Արևմուտք-2025» զորավարժություններին
Սեպտեմբեր 12 15:14 2025

Սեպտեմբերի 12-ին մեկնարկել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ «Արևմուտք-2025» զորավարժությունները։

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրամանատարների և շտաբների հմտությունները, զորքերի  տարածաշրջանային և կոալիցիոն խմբերի փոխգործակցության և դաշտային պատրաստության մակարդակը՝ խաղաղության պահպանման, շահերի պաշտպանության և ռազմական անվտանգության ապահովման համատեղ խնդիրների լուծման գործում։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զորքերի կոալիցիոն խմբի կազմում համատեղ գործողություններ իրականացնելու համար զորավարժություններին հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների ռազմական հրամանատարական մարմինների օպերատիվ խմբերը։

Հայաստանի Հանրապետությունը, սակայն, չի մասնակցում այս զորավարժություններին։

Հայաստանի մասնակցության վերաբերյալ Aysor.am-ի հարցին ի պատասխան՝  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցում նշված զորավարժությանը:

«Արևմուտք-2025» համատեղ զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի տարածքում։