Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Սեպտեմբեր 10 13:54 2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

 

«Այո՛, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի, Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի ու Տ․ Մուշեղ եպս․ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան ասել է տեր Եսային:

Նա նաև հավելել է, որ Վեհափառը ժամանակին ցանկություն է արտահայտել այցելել Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև Սամվել Կարապետյանին, սակայն մերժում է ստացել։ 

 

«Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»։