«Ի՞նչն է պատճառը, որ այդ էլէկտրոնային համակարգը չի գործում և դատավորներին գործերի մակագրությունը ձեռքով է արվում»,-ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա բարձրացրեց հասարակության մտահոգությունը, որ քաղաքական հատուկ գործերը մակագրվում են ընտրված դատավորներին։
«Այդ լուծումները ե՞րբ պետք է տրվեն, որ մեր հասարակության մեջ այն համոզմունքը լինի որ, իշխանությունների սրտի դատավորներին չի մակագրվում գործերը։ Նույն քաղաքական գործերով մակագրությունները միշտ նույն դատավորներին են գնում և մեր մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այդ դատավարական պրոցեսները, ոչ օբյեկտիվ են գնում և վերջում էլ հիմնականում այդ մարդիկ տարվում են կալանքի»,-ասաց Գառնիկ Դանիելյանը և հավելեց.
«Հետաքրքիր է, որ քաղաքական գործերը մակագրվում են այն դատավորներին, որոնք նախկինում կոնկրետ հստակ քաղաքական հայացքներ են ունեցել, և այդտեղ շահերի բախում չեք նկատում»։
Գառնիկ Դանիելյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ պետք է կիրառվի, որ ձեռքով մակագրման մեխանիզմը չլինի։
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց, որ էլեկտրոնային մակագրման համակարգը գործում է, բայց լինում են խափանումներ, որոնք արագ վերացվում են, իսկ էլեկտրոնային համակարգը ԲԴԽ-ի ենթակայության տակ չէ։
ԲԴԽ նախագահը նշեց, որ գործի տեակներ կան, որոնք դեռևա ձեռքով է մակագրում, իսկ կալանքների գործերը միանշանակ էլեկտրոնային է։
«Էլեկտրոնային մակագրությանը միջամտելը քրեորեն պատժելի արարք է, եթե ինչ-որ մեկը ոկորշի, որ պետք է միջամտի, ուրեմը պետք է պատրաստ լինի, որ ինչ որ մի օր պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Աթաբեկյանը։
Գառնիկ Դանիելյանը նկատեց, որ կա «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ դատավոր Մասիս Մելքոնյանը, բոլոր քաղաքական գործերն իրեն են մակագրվում և բոլորը 99%-ով կալանքի է գնում։
ԲԴԽ նախագահը չուզեց մեկնաբանել կոնկրետ դեպքը։