Վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տեղի ունեցել (Թբիլիսի–Վերին Լարս ավտոճանապարհին): Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմերից։