Դավիթաշենի կամրջի վրա բախվել են մեքենան և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը հոսպիտալացվել է


Դավիթաշենի կամրջի վրա բախվել են մեքենան և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը հոսպիտալացվել է
Սեպտեմբեր 8 20:34 2025

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մոտոցիկլի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 36-ամյա Րաֆֆի Գ․-ի վարած մոտոցիկլը, 34-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Honda» մակնիշի և 41-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։