Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային քրեական վարչության փրկարարները, սակայն դին հայտնաբերելու և դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Սևանի ջրասուզակները:
Կայքի տեղեկություններով՝ Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ջրահեղծ եղած քաղաքացին նույն գյուղի բնակիչ 45-ամյա Աշոտ Մ.-ն է. նա գյուղի հովիվն է: