Վերաքննիչ դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն». փաստաբան


Վերաքննիչ դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն». փաստաբան
Օգոստոս 4 14:22 2025

Քիչ առաջ Արմեն Աշոտյանին այցելել են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար, այս մասին հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ըստ դատարանի որոշման` Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն:

«Շաբաթական 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն՝ գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ, պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը: Այսինքն, վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն»:

Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է Աթանեսյանը։