Հսկիչները կունենան համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով կստուգեն՝ քաղաքացին տրանսպորտում վճարում իրականացրե՞լ է, թե՝ ոչ. Սուրեն Գրիգորյան


Հսկիչները կունենան համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով կստուգեն՝ քաղաքացին տրանսպորտում վճարում իրականացրե՞լ է, թե՝ ոչ. Սուրեն Գրիգորյան
Օգոստոս 4 14:04 2025

Հսկիչները շրջելու են։ Աշխատանքը լինելու է միջազգային ստանդարտի սահմաններում։ Նրանք կունենան համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով հնարավորություն կունենան ստուգելու՝ քաղաքացին վճարում իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Այս մասին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Այստեղ մենք գումարի հավաքագրման խնդիր չենք ուզում լուծել։ Ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն նախատեսված ուղեվարձը»,- նշել է նա: