Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասինհայտնում են Քննչական կոմիտեից:
«Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը: