Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)


Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Մայիս 16 17:39 2026

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին է անդրադարձել՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ։

 

«Պատահական չէ, որ թուրքական դրոշմ ունեցող, իր կենսագրության մեջ թուրքական հետք ունեցող Ռուբինյանը ատում է Արցախյան հերոսամարտի, արցախյան պայքարի առաջամարտիկներից մեկին»,- նշել է Արմեն Աշոտյանը։

 

«Մինչև այսօր Ռուբինյանը թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների համար աշխատում է «мальчик по вызову»՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումից մինչև այլ հարթակներ։

 

Ռուբինյանը շատ լավ գիտի, որ ժողովուրդն իրենց ատում է, շատ լավ գիտի, որ ընտրակեղծարարության մեջ որևէ մեկին մեղադրելուց առաջ պետք է նախ սկսել սեփական շրջապատում արյունակցական կապերով ընտրակեղծարարներ փնտրելուց»,- հավելել է Աշոտյանը։

 

Նա նշել է նաև՝ Ռուբինյանին ու ՔՊ-ին, որոնք փորձում են գողանալ ժողովրդի ձայնը, հույսը, քիչ ժամանակ է մնացել։

 

«Բոլորս պետք է գնանք ընտրությունների և օգտագործենք մեր ձայնը՝ որպես զենք»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Տեսանյութն` այստեղ