Մանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվել


Մանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվել
Հուլիս 9 21:11 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում գործող մանկապարտեզներից մեկում։

 

Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում, «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է բերվել «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով։

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 5-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 10։20-ի սահմաններում, այն մանկապարտեզում, ուր հաճախում է, խաղասենյակից անցել է հարակից ճաշասենյակ, բարձրացել է աթոռի վրա, բացել պատուհանը և վայր ընկել՝ հայտնվելով բակային հատվածում, ինչի պատճառով էլ մարմնական վնասվածքներ է ստացել։