ՀՀԿ գրասենյակում քննարկվել է արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը


ՀՀԿ գրասենյակում քննարկվել է արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը
Հուլիս 9 18:08 2025

ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել են Արցախի Իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել է արցախցիների բռնի տեղահանման և Արցախի ամբողջական օկուպացիայի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը:

 

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները նշել են, որ Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում են ՀՀԿ-ի համար առաջնային օրակարգի հարց և ըստ այդմ` ՀՀԿ-ն այս հարցում հետևողական քաղաքականություն է վարում:

 

ՀՀԿ ԳՄ-ից հանդիպմանը մասնակցել են Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովն ու Տիգրան Աբրահամյանը: