Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։25-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ի վարած «Bentley» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անահիտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Անահիտ Ս․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ավտովթար՝ Երևանում․ Թամանցիների փողոցում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լրահոս
Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձը
18
Մայիս,
2026 23:11
Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան
18
Մայիս,
2026 22:41
18-ամյա տղային ընկերոջ ծննդյան արարողությունից հետո ծեծի են ենթարկել
18
Մայիս,
2026 21:47
Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին․ ՆԳՆ
18
Մայիս,
2026 20:30
Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկան ...










