Էրեբունի վարչական շրջանում այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին բնակիչների հետ։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ելույթից առաջ հորդառատ անձրև տեղաց։ Կարապետյանը ելույթը կարճ կապեց՝ ասելով․
«Ուժեղ Հայաստանին պետք են առողջ քաղաքացիներ, դրա համար երկար չեմ կապի։ Այսօր զբոսնել ենք ամբողջ Էրեբունի վարչական շրջանով՝ Նուբարաշեն էլ ենք եղել ու զգացել ենք մեր հայրենակիցների դրական էմոցիան։ Բոլորի կողմից այն փոփոխության հույսը պարտավորեցնում է, որ մեր երկիրն ունենա լուրջ ղեկավար։ Երկրի ղեկավարը չլինի այնպիսի մարդ, որ մենք քայլով ամաչենք։ Այս ամեն անլրջությունը պետք է վերանա»,- ասաց Կարապետյանը։
Նա կոչ արեց համատեղ ուժերով բերել փոփոխություն և կառուցել ուժեղ և առողջ երկիր։
«Շնորհակալություն, որ դիմացաք այս եղանակին»,-եզրափակեց Կարապետյանը։










