Կովկասագետ Կարեն Իգիթյանը գրում է․
«Այսպիսով, բարեկամներ, ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան: Վերադառնում էի
Երևան Պյատիգորսկից, որտեղ մասնակցել էի «Կովկասյան երկխոսությանը» և խոսել Թուրքիայի կողմից Կովկասում տարածվող արմատականության մասին:
Հանրապետություն ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտնեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր: ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության
ծառայության աշխատակիցներին հարցեր չունեմ. նրանք իրենց պահեցին հնարավորինս ճիշտ և պրոֆեսիոնալ:
Բայց ահա Հայաստանի իշխող ուժերին ուղղված հարցեր կան (հռետորական):
Ո՞րն է արգելքի պատճառը: Այն, որ լրատվամիջոցներում հանդես եկա ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ: Կամ այն, որ խոսեցի Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասի՞ն:
Վերջին 16 տարիների ընթացքում ես ապրել և աշխատել եմ Հայաստանում: Ափսոս, որ հիմա չեմ տեսնի հարազատներիս, ուսուցիչներիս, ընկերներիս և ուսանողներիս:
Դասախոսները կհասկանան՝ ի՞նչն է հատկապես տխրեցնում այս իրավիճակում. անհանգստանում ես տղաների համար, ովքեր սպասում էին դասախոսություններին, ուզում էին գրել իրենց թեզերն իմ
ղեկավարությամբ:
Ամեն դեպքում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը: Կապի մեջ կմնանք»։