«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ծանուցումը հիմնված է Հայաստանի Հանրապետության և ԿիպրոսիՀանրապետության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա:
Այս համաձայնագիրը ներդրողներին իրավունք է տալիս դիմել Միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից:
Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և Հայաստանում նրա բիզնեսի դեմ վարչապետի սկսած արշավի պատճառով: Ծանուցումը կրում է նախազգուշական բնույթ, հայ պաշտոնյաների գործողությունները որակվում են որպես ինքնակամ, խտրական, քաղաքական դրդապատճառներ ունեցող և ուղղվածԿարապետյանի ընտանիքին սեփականությունից զրկելուն: