«Երեկ հերթական անգամ տեսանք կառավարության ղեկավարի անպարկեշտ վերաբերմունքը հայ կնոջ նկատմամբ։ Եվ այսօր մեր քարոզարշավը սկսում ենք մի վայրից, որ խորհրդաշնում է Կարապետյան ընտանիքի, Սամվել Կարապետյանի վերաբերմունքը մայրությանը, կանանց ու Հայաստանի պետությանը»,-Վանաձորի՝ Ամալյա Կարապետյանի անվան կանանց առողջության կենտրոնի բակից հայտարարեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Նա ընդգծեց կենտրոնը կառուցվել է Կարապետյանների ֆինանսավորմամբ, այն դեպքում, երբ նրանք չեն եղել ոչ պետության կազմում, ոչ քաղաքական գործընթացներում, իրենց լուռ վերաբերմունքն են հայտնել պետությանը, կանանց։
Մանրամասները՝ տեսանյութում։










