«Չունեմ Նիկոլ Փաշինյան անունով եղբայր, որին միայն կարող եմ ասել՝ ետիս անցիր, չար սատանա»․ Տեր Հակոբ քահանա Իսահակյան


«Չունեմ Նիկոլ Փաշինյան անունով եղբայր, որին միայն կարող եմ ասել՝ ետիս անցիր, չար սատանա»․ Տեր Հակոբ քահանա Իսահակյան
Հունիս 30 21:36 2025

Ամուսնացյալ քահանաները Նիկոլ Փաշինյանին են արձագանքում՝ նշելով՝ նրա պես եղբայր չունեն, չեն էլ ցանկանում ունենալ։

 

Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է նաև Տեր Հակոբ քահանա Իսահակյանը՝ գրելով․

 

«Խոնարհումս ՀԱԵ-ում ծառայող բոլոր կուսակրոն հոգևոր հայրերին։ Թող ձեր դժվարին լուծը Աստծո օգնականությամբ միշտ թեթև լինի։ Ինչպես Միքայել Սրբազանը բազմիցս նշել է` կուսակրոն հոգևորականները եկեղեցու մահապարտներն են, ովքեր անմնացորդ նվիրումով ամբողջանվեր ծառայում են Աստծուն։

 

Չմոռանանք, որ կուսակրոն հոգևորականներ են եղել Կոմիտասը, Շնորհալին, Նարեկացին, Մաշտոցը և այսպես եթե թվարկեմ տարիներ է պետք վերջացնելու համար։

 

Նաև հավելեմ, որ որպես ամուսնացյալ հոգևորական՝ չունեմ Նիկոլ Փաշինյան անունով եղբայր, որին միայն կարող եմ ասել՝ ետիս անցիր, չար սատանա»։