Ամուսնացյալ քահանաները շարունակում են Նիկոլ Փաշինյանին հիշեցնել, որ նա, հակառակ իր հայտարարության, իրենց եղբայր չի կարող լինել։
Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը նույնպես արձագանքել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով․
«Եթե մեկը թշնամուն է հանձնել իմ Հարենիքի մի մասը, ինձ եղբայր չի կարող լինել։
Եթե մեկի գործողությունների պատճառով իմ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ավելի քան հինգ հազարը զոհվել են, ինձ եղբայր չի կարող լինել։
Եթե մեկը հայհոյանքով է խոսում իմ ԾՆՈՂԻ մասին, ինձ եղբայր չի կարող լինել։
Եթե մեկը առիթը բաց չի թողնում բամբասելու և վարկաբեկելու իմ ԾՆՈՂԻՆ, ինձ եղբայր չի կարող լինել։
Եթե մեկը զորք է ուղարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իմ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ու ՀԱՅՐԵՐԻ դեմ, ինձ եղբայր չի կարող լինել։
Եթե մեկը իմ հոգևոր Հայրերին է ձերբակալում, ինձ եղբայր չի կարող լինել․․․
«Մի՛ փորձիր բաժանել, չես տիրելու․․․»