Որպես ազգ պետք է իրար մեջ պայմանավորվենք, որ կարմիր գծեր կան, որոնք ճիշտ չի անցնելը. Նարեկ Կարապետյանը Մայր Աթոռում է


Որպես ազգ պետք է իրար մեջ պայմանավորվենք, որ կարմիր գծեր կան, որոնք ճիշտ չի անցնելը. Նարեկ Կարապետյանը Մայր Աթոռում է
Հունիս 27 16:05 2025

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, նույնպես Մայր Աթոռ էր եկել՝ իր աջակցությունը ցույց տալու Հայ առաքելական եկեղեցուն։

 

«Եկեղեցին ու Էջմիածինը բոլորիս համար հոգևոր սնունդ ստանալու կնետորն են, բոլորն, ովքեր այսօր մասնակցել են եկեղեցու դեմ արշավին, իրենց երեխաներին կնքում են Հայ առաքելական եկեղեցում, ամուսնանում են Հայոց եկեղեցում, հասկանում եմ, որ հրամաններ են կատարում, բայց որպես ազգ, հասարակություն, պետք է կարողանանք իրար մեջ պայմանավորվել, որ կարմիր գծեր կան, որոնք ճիշտ չի անցնել։ Էջմիածին գալը ճիշտ չէ, քրեական տարածք չէ, որ գան ու մարդկանց փորձեն ձերբակալել»,-ասաց նա։

 

Նարեկ Կարապետյանը հաստատեց՝ այս կերպ աջակցություն հայտնելը «Սամվել Կարապետյանի ասած՝ «մեր ձևով»-ից մեկն է։

 

«Մեր անցած ճանապարհով «մեր ձևով»-ը երևում է... մեր հիմնական նպատակն է, որ բոլոր հայերով, խաղաղ ձևով ցույց տանք, որ համաձայն չենք այս մոտեցմանը, մարդկանց ու արժեքների դեմ դուրս գալը սիրուն մոտեցման ձև չէ»,-ասաց նա։