Տեղի ունեցողն ապօրինություն է. ես այս երկրի համար սպառնալիք չեմ, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած. Միքայել Սրբազան


Տեղի ունեցողն ապօրինություն է. ես այս երկրի համար սպառնալիք չեմ, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած. Միքայել Սրբազան
Հունիս 27 12:04 2025

Տեղի ունեցողն ապօրինություն է. ես այս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ, չեմ լինի, հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած. Միքայել Սրբազան

 

«Ինչ որ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, ես երբեք որևիցե տեղ չեմ թաքնվել, և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել, Մայր Աթոռի բակում այս մասին հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանը։

 

«Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։

 

Այն մարդիկ, ովքեր այդ խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնությամբ, ես գնում են իրենց հետ և հոգևորականները կհետևեն ինձ»,-հայտարարեց Միքայել Սրբազանը։