Մայր Աթոռում այս պահին Քահանայաց ժողով է, իսկ այդ ընթացքում Մայր Աթոռ են գնացել իրավապահները, նրանք գնացել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։
Փաստաբան Արա Զոհրաբյանն ընթերցում էր Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։
ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։
Հոգևորականները Միքայել Սրբազանին կոչ արեցին դուրս չգալ Մայր Աթոռից։
«Սրբազան, մի՛ գնացեք, թող գան, զոռով փորձեն տանեն, թող գան՝ բոլորսի տանեն»,- հայտարարեցին հոգևորականները։
Տեսանյութն` այստեղ